29/11/2018 17:37
Մարդիկ այլևս ելույթների կարիք չեն ունենալու, մարդիկ ուզում են ավելի լավ ապրել. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հավակնում է նոր խորհդրարանում լինել երկրորդ քաղաքական միավորը, այսօր Մարտունիում նախընտրական հանրահավաքին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։
«Հայաստանում դեկտեմբերի 9-ին իշխանության հարցը լուծված է։ Մենք գիտակցում ենք, որ այն ուժը, որը հեղափոխություն է իրականցրել, ունի ժողովրդի աջակցությունն ու պիտի լինի իշխանություն։ Բայց դեկտեմեբրի 9-ին ժողովուրդը որոշելու է՝ ովքեր են մյուսները։ Բացի հեղափոխության ուժից՝ ունենալու՞ ենք այնպիսի ուժեր, որոնք պատգամավորներ կտանեն, որոնք կզբաղվեն բիզնեսով, թե՞ կզբաղվեն քաղաքացու ամենօրյա դարդ ու ցավով, ունելու՞ ենք պատագամավորներ, ովքեր բերանները ջուր առած նստելու են, թե՞ պայքարելու են մեր շահերի համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց՝ հեղափոխական ժամանակներն անցել են ու եկել է աշխատանքի ժամանակը.
«Մարդիկ այլևս ելույթների կարիք չեն ունենալու, մարդիկ ուզում են ավելի լավ ապրել, քան երեկ էր։ Մենք գնում ենք այդ գործով զբաղվելու»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը։