21/12/2018 16:29
Տեխնիկայի այն քանակը, որը պետք է Երևանը լիարժեք սպասարկելու համար, Սանիթեքը չունի. Քաղաքապետ
Բազմիցս այցելել ենք Սանիթեք ընկերություն, ստուգել ենք իրենց տեխնիկան, թե ինչ վիճակում են, արդյոք ունեն բավականաչափ քանակ կուտակած աղ և արդյոք աշխատուժը կբավարարի ձմռան ընթացքում աշխատանքներն իրականացնելու համար, թե ոչ. Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Կարող եմ վստահեցնել, որ տեխնիկայի այն քանակը, որը պետք է Երևան քաղաքը լիարժեք սպասարկելու համար, Սանիթեք ընկերությունը չունի։ Տեխնիկան պակաս է այս պահին», - ասաց Հայկ Մարությանը։
Նա տեղեկացրեց, որ բանակցել են Սանիթեք ընկերության հետ, որպեսզի այն ունենա ենթակա ստորաբաժանումներ, որոնք իրենց վրա կվերցնեն այս կամ այն վարչական շրջանը։