10/01/2019 12:17
Մինչև 2020-ի հունվարի 1-ը հնամաշ մեքենաների ներմուծման մեծ ծավալները Հայաստան կպահպանվեն. ՊԵԿ
Մինչև 2020թ. հունվարի 1-ը հնամաշ մեքենաների ներմուծման մեծ ծավալները Հայաստան կպահպանվեն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«2020թ. հունվարի 1-ից կնկատվի այս մեքենաների ներմուծման շեշտակի նվազում, որովհետև կվերանան այն բացառությունները, որոնք մենք սահմանել էինք ԵԱՏՄ մտնելիս», - ասաց Դավիթ Անանյանն՝ ընդգծելով, որ այդուհետ կգործեն ԵԱՏՄ, ոչ թե՝ ներպետական օրենդրությամբ սահմանված կանոնները։