24/01/2019 11:17
Ճաշակեցի և՛ քեն, և՛ ոխ. Գլխավոր ճարտարապետն ամփոփում է աշխատանքային 100 օրը
Աշխատանքային 100 օրվա ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հասցրել է որոշ խնդիրներ լուծել, որոշ խնդիրներ էլ առաջացել են, և ճարտարապետը կարծում է, որ այդ օրերը բավական հետաքրքիր են եղել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արթուր Մեսչյանն աշխատանքային 100 օրն ամփոփելիս։
«Ինչպես ասում են՝ ճաշակեցի և՛ քեն, և՛ ոխ, և շատ հետաքրքիր իրավիճակներ եղան», - ասաց Մեսչյանը։
Նա նշեց, որ այդ օրերի ընթացքում 4200 գործ է նայվել քաղաքաշինության ոլորտում, համաձայնեցվել է մոտ 300 նախագիծ, շինարարության թույլտվություն՝ շուրջ 170, քանդման թույլտվույթուն՝ 22։