Արցախի բանակը ներգրավված չի եղել մարտի 1-2-ին  Երևանում տեղի ունեցող հետընտրական դեպքերին. Մովսես Հակոբյան
28/01/2019 13:13

Արցախի բանակը ներգրավված չի եղել մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցող հետընտրական դեպքերին. Մովսես Հակոբյան

Արցախի Հանրապետության բանակը ներգրավված չի եղել, լրագրողների հարցերին ի պատասխան՝ արդյոք Արցախի բանակը մասնակցել է մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցող հետընտրական դեպքերին, ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:

Հարցին, թե ի՞նչ տեղեկություններ ունի սահմանադրական կարգի տապալման համար առաջադրված հոդվածների մասին, Հակոբյանն ասաց.

«Իրավաբանությունից հեռու եմ: Տեղյակ չեմ: Ես Արցախի պաշտպանության նախարան եմ եղել»:

Հակոբյանը չցանկացավ պատասխանել հարցին՝ արդյոք անօրինական է համարում 0038 հրամանը. «Ես զինվորական եմ»:

Մյուս դիտարկմանն էլ՝ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել բանակում հեղափոխությունից հետո, Հակոբյանը ընդգծեց. «Տեղյակ չեմ»:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: 

Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ով երկար ժամանակ է, ինչ հետախուզվում է:

Արցախի բանակը ներգրավված չի եղել մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցող հետընտրական դեպքերին. Մովսես Հակոբյան