12/02/2019 11:57
Հայ-կիպրական հարաբերություններն ամուր իրաավական հիմքերի վրա են, հատուկ նշում եմ դա, որ հետագայում ռազմական ոլորտում խնդիրներ չառաջանան. Դավիթ Տոնոյան (Տեսանյութ)
Հայ-կիպրական համագործակցությունը հիմնված է ամուր իրավական հիմքերի վրա, այսօր Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Հատուկ նշում եմ իրավական կարգավորումները, որ հետագայում ռազմական ոլորտում խնդիրներ չառաջանան», - ասաց Դավիթ Տոնոյանը:
Նա նշեց, որ կիպրացի գործընկերոջ հետ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ռազմական արդյունաբերության, ռազմատեխնիկական համագործակցության ու համատեղ վարժանքներ անցկացնելու ոլորտում:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ Կիպրոսի պաշտպանության նախարարին ներկայացրել է Սիրիայում հայկական հումանիտար գործողության մանրասմաները:
«Ներկայացրել եմ մեր հումանիտար գործողության բոլոր մանրամասները և մենք գտնում ենք, որ երկուստեք կարևոր է տեղեկատվության փոխանակումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ», - ասաց Դավիթ Տոնոյանը: