14/02/2019 12:06
Եթե մեր մոտեցումները ընդունելի չլինեն, բնականաբար, մենք դեմ կքվեարկենք. Վահե Էնֆիաջյան
Վարչապետի ամփոփիչ ելույթից հետո մեր խմբակցության ներկայացուցիչը հրապարակավ կներկայացնի, թե ինչպես ենք քվեարկելու կառավարության ծրագրին, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
«Քանի դեռ քննարկումներն ավարտված չեն, չենք կարող ասել՝ ինչպես կքվեարկենք», - ասաց նա:
Վերջինս մանրամասնեց, թե որ դեպքում է ԲՀԿ պատրաստ քվեարկել կողմ:
«Պետք է կոնկրետ մատնանշել աղբյուրները, ժամանակացույցը և ինչպես է իրականացվելու այս կամ այն խնդրի լուծումը: Եթե որպես քաղաքական մոտեցում կլինի հայտարարություն, որ, այնուամենայնիվ, մեր կողմից ներկայացված դիրքորոշումները ընդունելի են, մենք մեր խմբակցությունում կքննարկենք և կներկայացնենք: Եթե մեր մոտեցումները ընդունելի չլինեն, բնականաբար, մենք դեմ կքվեարկենք», - ասաց Էնֆիաջյանը: