20/03/2019 11:07
Նախարարությունը համակարգում է ԱԳԼՃԿ-ներում հասարակական զուգարանների բարվոք վիճակի բերելու խնդիրը. Պապիկյան
Նախարարությունը համակարգում է ԱԳԼՃԿ-ներում հասարակական զուգարանների բարվոք վիճակի բերելու խնդիրը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
«Սա զբոսաշրջության, և ընդհանրապես, զբոսաշրջիկի աչքերով մեր երկրի մասին կարծիք կազմելու համար էական նշանակություն ունի, որովհետև 99 տոկոսով սրանք գտնվում են ոչ բարվոք վիճակում` չնայած տնտեսվարողները պարտավոր են ունենալ բարվոք վիճակում գտնվող սանհանգույցներ», - ասաց նախարարը։
Պապիկյանի խոսքով՝ հիմա դրանց վերանորոգման աշխատանքներ են կատարվում։