23/03/2019 10:52
Ովքեր չեն մասնակցել հեղափոխությանը, Քաղաքացու տոնին կգնան խաշ ուտելու, ինչպես նախկինում արել են. ՀՀ վարչապետ
ԱԺ նախագահն է այդ հարցերը որոշում, և եթե որևէ որոշում է կայացվել, նշանակում է՝ հիմանավորումները կան, այսօր իրականացվող համապետական շաբաթօրյակի ընթացքում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԱԺ մաքրուհիների աշխատավարձերի կրճատման հարցին։
Անդրադառնալով Քաղաքացու օրը նշելու նախաձեռնությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ չգիտի, թե ինչպես կնշվի տոնը։
«Անկեղծ ասած՝ դեռ գաղափար չունեմ։ Ուրախ պետք է նշվի։ Նրանք, ովքեր չեն մասնակցել հեղափոխությանը, կգնան խաշ ուտելու, ինչպես նախկինում արել են։ Կարծում եմ՝ իրենց հին ռեստորաններում տեղ կա, որ բոլորը տեղավորվեն», - ասաց նա։
Անդրադառնալով դիտարկմանը՝ գործող իշխանությունն ինքը չպետք է գնահատական տար հեղափոխությանը և Քաղաքացու օր սահմաներ՝ վարչապետը պատասխանեց՝ այդ օրը ակնհայտ կդառնա՝ մարդիկ տոնում են օրը, թե ոչ։