03/04/2019 17:54
Իրականացվում է փորձաքննություն, ճշտելու՝ արդյոք հիվանդությունների ցանկին համապատասխանում է Մանվել Գրիգորյանի հիվանդությունները. Արտակ Զեյնալյան (Տեսանյութ)
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի կարծիքով, Հայաստանում այժմ կալանքի կիրառման բարելավում կա, սակայն դա բավարար չէ։
«Պետք է ասել, որ այժմ դատարանները շատ ավելի համարձակ են մերժում կալանավորելու մասին միջնորդությունները կամ դրանք ճանաչում ոչ իրավաչափ ձերբակալությունները», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Զեյնալյանը։
Նախարարը այսօր ներկա էր Քննչական կոմիտեում տեղի ունեցած ուղեցույցի շնորհանդեսին, որը վերաբերում է քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորմանը, կալանքի տակ պահելու ժամկետներին։
Անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորելու հիմքերին, այն դեպքում, երբ փաստաբանները պնդում են, որ նա հիվանդ է, նրա նկատմամբ իրականացվում է խոշտանգում` նախարարը պատասխանեց.
«Օրենսդրորեն կար սահմանափակում, որ կալանավորը ազատ արձակվի առողջական վիճակով պայմանավորված։ Մենք նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխություններ, որ այդ արգելքը վերացվի։ Ես որքան տեղյակ եմ, իրականացվում է փորձաքննություն, ճշտելու՝ արդյոք հիվանդությունների ցանկին համապատասխանում է Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները, թե ոչ»։
Մանրամասն՝ տեսանյութում