31/05/2019 13:08
Բողոքի ակցիա. «Ահազանգ»-ը պահանջում է վերանայել հարկային օրենսգրքով առաջարկվող եկամտային հարկի համահարթեցումը
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները:
Նրանք պահանջում են չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահերթեցումը:
Բողոքի ակցիայի ներկայացուցիչների հետ հանդիպում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Հիշեցնենք, որ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նախատեսվում է ԱԺ-ում քննարկել հունիսի 7-ին կայանալիք արտահերթ նիստում: