19/08/2019 12:26
Եթե շահագործելու որոշում կայացվի, պատրաստվում ենք փակ պահել հանք տանող ճանապարհները. Ջերմուկցիներ
Ջերմուկի բնակիչները պնդում են, որ եթե Ամուլսարի հանքի շահագործման հարցով կառավարության որոշումը դրական լինի, ապա իրենք կշարունակեն փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները:
«Եթե վարչապետը մերժել է Սերժին, ուրեմն պիտի մերժի Սերժի կողմից եկած բոlոր բացասական ծրագրերը: Դա չպիտի լինի քննարկման ենթակա», - ասաց Բաղրամյան 26-ի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակից:
Ջերմուկցիներից մեկն էլ նշեց.
«Եթե որոշում կայացվի հանքը շահագործելու, պատրաստվում ենք փակ պահել հանք տանող ճանապարհները: Չեմ թողնելու իմ թոռները հաշմանդամ լինեն: 14 հոգի տնից եկել ենք պաշտպանենք մեր սարը, որ մեր երեխեքը վաղը-մյուս օր մաքուր օդ շնչեն»:
Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ում այս պահին վարչապետի նախաձեռնությամբ Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննարկում է ընթանում, որին մասնակցում են Ջերմուկ համայնքի ղեկավարը, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների, հյուրանոցների տերեր, բնապահպաններ: