09/09/2019 16:23
Մենք ձեզ նշանակել ենք, որ դուք բացահայտում անեք. Իշխանական պատգամավորը՝ ջրպետկոմի նախագահին (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանին չի գոհացնում Ջրային պետական կոմիտեի և դրա ղեկավար Վարդան Մելքոնյանի գործունեությունը։ Այսօր Ազգային ժողովում ջրօգտագործումների վերաբերյալ օրենսդրական քննարկման ժամանակ նա՝ դիմելով կառավարության պաշտոնյային, արտահայտեց իր ուղղակի դժգոհությունը նրա գործունեությունից։
Իշխանական պատգամավորին հատկապես վրդովեցրել էր կառավարության պաշտոնյայի հայտարարությունը ջրային կոմիտեի ոլորտում չարաշահումները բացահայտելու մասին.
«Տարիներով կուտակված պարտքերն, այդ չարաշահումները… որ ամեն օր բացահայտենք, ամեն օր կբացահայտենք»։
«Անկեղծ ասած, ինձ թվում էր, թե զարմանալու ընդունակությունս պետք է որ վաղուց կորցրած լինեի, բայց պարոն Մելքոնյանը, ի պատիվ իրեն, էսօր ստիպեց ինձ զարմանալ։ Պարոն Մելքոնյան, մենք ի՞նչ մեսիջ ենք տալիս հանրությանը, երբ ասում եք՝ որ ուզենք ամեն օր բացահայտում անել, ամեն օր բացահայտում կանենք։ Անհասկանալի է։ Բացահայտում ունեք՝ արեք։ Մենք ձեզ նշանակել ենք, որ դուք բացահայտում անեք», - դիմելով դահլիճում նստած Մելքոնյանին՝ հայտարարեց Տիգրան Կարապետյանը։