16/10/2019 12:58
Նախատեսում ենք մոտ 20 միլիոն դոլար ներդրում կատարել Գյումրիում. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն վստահ է՝ իռլանդական «Ryanair» ավիաընկերությունը մեծ շահույթ կբերի Հայաստանին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 2020 թվականից իռլանդական «Ryanair» ավիաընկերությունը կսկսի թռիչքներ Հայաստանից:
«Մեզ համար շատ կարևոր է, որ Գյումրիի օդանավակայանը զարգանա։ Մենք նախատեսում ենք մոտ 20 միլիոն դոլար ներդրում կատարել Գյումրիում, հիմա ներդրումներսը սկսվում են», - ասաց նա։
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջերն ասաց, որ ապրիլին Գյումրիում ժամանման սրահը պատրաստ կլինի։