30/10/2019 14:59
Կարող է մոտ օրերս նախաձեռնեմ, հանդիպեմ վարչապետին. Վազգեն Մանուկյան
Ես բավական սուր ելույթներ եմ ունենում և բոլոր այդ ելույթներում իշխանություններին խորհւրդ եմ տալիս, թե ինչ պետք է անեն, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։
«Եթե իշխանությունները համաձայն չեն իմ հետ, չեն ուզում ինձ տեսնել Հանրային խորհրդի նախագահ, ցանկացած պահի վարչապետը կարող է հրավիրել, ասել, որ մենք միասին աշխատել չենք կարող, նույն պահին ես դուրս կգամ», - ասաց Մանուկյանն՝ անդրադառնալով հարցին, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել էր վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով Վազգեն Մանուկյանին ազատել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից։
«Քանի որ այդպիսի հարց է առաջացել, ես կարող է մոտ օրերս նախաձեռնեմ, հանդիպեմ վարչապետին, միասին քննարկենք հետագա գործունեությունն իմաստ ունի՞, թե՞ ոչ», - ասաց Հանրային խորհրդի նախագահը։