Ի պատիվ պաշտոնական այցով Լատվիայում գտնվող Նախագահ Սարգսյանի` տրվել է պաշտոնական ընթրիք
10/03/2011 17:22
Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու իր հանձնառությանը և այդ տեսանկյունից էապես արժևորում է Լատվիայի աջակցությունը և պատրաստակամությունը՝ սատար կանգնելու եվրոպական մեծ ընտանիքին Հայաստանի մերձեցման ջանքերին: Ընդ որում, մենք Լատվիան դիտում ենք որպես Հայաստանին և Եվրամիությանը կապող ոչ միայն քաղաքական, այլև կարևոր տնտեսական օղակ։