օր
ամիս
տարի
Հունվարի 13,
Երկուշաբթի
19/09/2023 15:00
Ագրեսիայի ալիքը գալիս է Հայաստանի ուղղությամբ` երկրի հյուսիսը հարավից կտրելու հեռանկարով. Վահե Դավթյան
Թուրքական մեդիաներում ակտիվորեն շրջանառվում է «Երրորդ ղարաբաղյան պատերազմ» սահմանումը։
19/09/2023 14:53
Ալիևի ցեղասպան ռեժիմը տևական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը․ Արտակ Բեգլարյան
«Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ»։
19/09/2023 14:51
Խաղաղ գոյակցության հասնելու համար Ստեփանակերտն ու Բաքուն պետք է երկխոսեն․ Տոյվո Կլաար
Կրակի անհապաղ դադարեցումը հնարավոր կդարձնի Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը, որը խաղաղ համագոյակցության միակ ճանապարհն է:
19/09/2023 14:48
ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի
Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել կեղծ պնդում։
19/09/2023 14:46
ՄԻՊ-ը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին անհապաղ քայլեր ձեռնարկել
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները:
19/09/2023 14:44
Ադրբեջանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի վտանգավոր գոտիներից բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցքների ստեղծման մասին
«Ադրբեջանի զինված ուժերի հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է»։
19/09/2023 14:39
Ադրբեջանն օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր. խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում. Հայտարարություն՝ Արցախից
Ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից։
19/09/2023 14:36
ՌԴ ԱԳՆ կապի մեջ է Ադրբեջանի հետ․ Զախարովա
«Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության վերաբերյալ»,- ասել է նա։
19/09/2023 14:34
Արցախում վիրավորի մասին տեղեկություն ունենք. Անդրանիկ Թևանյան
Այս պահին հետևում ենք զարգացումներին, եթե տեսնենք, որ անհրաժեշտություն կա, կարող ենք նաև հանրային գործընթացներ նախաձեռնել։
19/09/2023 14:31
Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում. մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է թշնամու մխրճումը. Աբրահամյան
ՌԴ-ն դեռ չի արձագանքել պաշտոնական Բաքվի այն պնդումներին, որ օպերացիայից առաջ տեղեկացրել են նաև ռուս խաղաղապահներին:
19/09/2023 14:28
Նաև Շուշիի կողմից են կրակում, բոլոր կողմերից Ստեփանակերտը ռմբակոծում են․ Մետաքսե Հակոբյան
Մետաքսե Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ Ստեփանակերտում մարդկանց մի մասն այս պահին ապաստարաններում են, քաղաքում տագնապ է միացված ու երկնքում անօդաչուներ են պտտվում։
19/09/2023 14:24
Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ. ՊԲ
Արցախի ՊՆ֊ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով։
19/09/2023 14:21
Անհայտ է, թե ինչով են զբաղված միջազգային դերակատարները, իսկ ՀՀ իշխանությունն իր դիրքորոշումն ավելի վաղ էր արտահայտել. Աբրահամյան
Ադրբեջանը հայտարարել է Արցախում «լոկալ օպերացիայի» իրականացման մասին, իսկ թե դա որքանով է լոկալ` այս պահին նման տպավորություն չունեմ:
19/09/2023 14:17
Երեխաներին թաքցրինք ապահով վայրում․ Ստեփանակերտի բնակչուհի
Կինը հուզված նշել է՝ օդային տագնապ է միացված, իրենք նկուղում են։
19/09/2023 14:15
ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը տարբեր տեսակի զինտեխնիկայով կրակ է բացել Ստեփանակերտի ուղղությամբ։
19/09/2023 14:13
Քաղաքական նախկիննե՛ր ու ներկանե՛ր, պահն օրհասական է, միգուցե շարժվե՞ք տեղներիցդ. Դավիթ Անանյան
Կազմակերպե՛ք համազգային մոբիլիզացիա, առաջնորդե՛ք մեզ․․․
19/09/2023 14:10
Եթե թշնամին ՀՀ ներքաղաքական կյանքում լարվածություն տեսնի, անպայման կօգնի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի երկարացնի նրա իշխանությունը. Քաղաքագետ
Մոտավորապես այդ նույն թվերը ես պատկերացնում էի մինչև ընտրությունները։
19/09/2023 14:01
Շուշիի կողմից ծուխ եմ տեսնում, ծանր հրետանի է կրակում, կրակոցները չեն դադարում. Մարութ Վանյան
Նա նշել է, որ այս պահին էլ Ստեփանակերտում պայթյուններ են լսվում։
19/09/2023 14:00
Բոլորը երեխեքին կորցրել են, ավտոմեքենաներ չկան, որ գնանք, վերցնենք դպրոցից․ Մետաքսե Հակոբյան
Պատերազմ է:
19/09/2023 13:53
Հայաստանի իշխանությունը պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը և միանա իր քաղաքացիների պաշտպանությանը․ Ռուբեն Վարդանյան
«Մենք բոլորս պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»,- գրել է նա։