13/11/2008 13:52
Էդուարդ Համբարձումյանը Վյաչեսլավ Կերբերին հաղթել է 11:4 հաշվով
Հայ բռնցքամարտիկ Էդուարդ Համբարձումյանը քառորդ եզրափակիչում մրցակցին` Գերմանիան ներկայացնող Վյաչեսլավ Կերբերին (Vjaceslaw Kerber), հաղթել է 11:4 հաշվով: Այս հաղթանակը թույլ է տալիս հայ բռնցքամարտիկին դուրս գալ կիսաեզրափակիչ և Հայաստանի համար ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Հաջորդ փուլում նա կմրցի Լեհաստանը ներկայացնող Մարցին Լեգովսկու (Marcin Legowski) հետ: Այս մասին տեղեկացանք Եվրոպայի բոքսի ֆեդերացիայի կայքէջից:
Ցոլակ Անանիկյանը, ով հանդես է գալիս 91 կգ քաշային կարգում, մեկ քառորդ եզրափակիչում մրցել է Ուկրաինան ներկայացնող Դենիս Պոյտիսկայի (Denys Poytsyka) հետ: Հայ մարզիկը հաղթել է 8:7 հաշվով: Կիսաեզրափակիչում Ցոլակ Անանիկյանի մրցակիցը կլինի Հունգարիայի ներկայացուցիչ Յոզեֆ Դարմոսը (Jozsef Darmos):
75կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Հակոբյանը քառորդ եզրափակիչում զիջել է Իռլանդիայի ներկայացուցիչ Էամոն ՕԿեյնի (Eamon O'Kane) և 4:6 հաշվով դուրս մնացել հետագա պայքարից: