26/11/2008 10:39
Հայաստանի շախմատի հավաքականը աշխարհի չեմպիոն է
Դրեզդենում ընթացող շախմատի 38-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականը արդեն երրորդ անգամ արժանացավ աշխարհի չեմպիոնի կոչմանը: Դա տեղի ունեցավ, երբ չորրորդ խաղատախտակի առջև Տիգրան Պետրոսյանը պարտության մատնեց Չինաստանը ներկայացուցչին:
Օլիմպիադայում նաև լավ ելույթ ունեցավ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը` գրավելով 6-րդ տեղը:
Նշենք, որ Դրեզդեն է մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հաղթած շախմատիստների վերադարձը շքով տոնելու համար, այսօր ժամը 19.00 Զվարթնոց օդանավակայան կարող են ներկայանալ հայաստանցի երկրպագուները: