29/11/2008 13:39
Մեր մարզիկները երկու արծաթ են վաստակել
Հունաստանում նոյեմբերի 24-28-ը ընթացող ուսանողական խաղերի ծանրամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնում էին երեք ծանրամարտիկներ` Առաքել Միրզոյանը (մինչև 69 կգ քաշային կարգում), Նազիկ Ավդալյանը (69 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ):
Մինչև 69 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը երկամարտի 215 կգ (95+120) արդյունքով դարձել է արծաթե մրցանակակիր, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը` երկամարտի 241 կգ (106+135) արդյունքով արժանացել է արծաթե մեդալի: