08/12/2008 14:32
Նախագահը ներում է շնորհել երեք դատապարտյալների
Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե «արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ Հանրապետության Նախագահի հրամանագրով ներում է շնորհվել մարտի 1-ի գործով անցնող երեք դատապարտյալների», ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը պատասխանել է.
«Այո, Նախագահ Սերժ Սարգսյանի` դեկտեմբերի 3-ին ստորագրած հրամանագրով ներում է շնորհվել երեք դատապարտյալների` Էդվարդ Գառնիկի Աշուղյանին, Արման Խաչատուրի Մարգարյանին եւ Արթուր Սուրենի Նազանյանին, ովքեր դատապարտվել էին 3-3.5 տարվա ազատազրկման` մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած զարգվածային անկարգություններին մասնակցության, ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու և այլ բռնի գործողություններ իրականացնելու համար:
Հանրապետության Նախագահը ներման հրամանագիր ստորագրելու որոշում կայացնելիս հաշվի է առել ինչպես տվյալ դատապարտյալների կողմից Նախագահին ուղղված ներման խնդրագրերը, այնպես էլ նախկինում դատապարտված չլինելու, քրեական գործի և այլ` ընտանեկան հանգամանքներ»: