09/12/2008 11:08
Վաճառվում է «Բջնի» գործարանի գույքը
Հայաստանի Հանրապետության «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքների համաձայն, վաճառվում է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի գույքը և գույքային իրավունքները: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ «Բջնի» գործարանը փակվել է Վարչական դատարանի վճռի հիման վրա: Համաձայն դատարանի վճռին` ընկերությունից պետք է բռնագանձվեր 4 մլրդ դրամ:
«Բջնի» գործարանի գույքի և գույքային իրավունքների վաճառքը կմեկնարկի սույն թվականի դեկտեմբերի 19-ին`աճուրդի միջոցով: