16/12/2008 16:39
«Նման քայլերը բխում են 2-3 հոգու շահերից»
«Վերջին ամիսների ընթացքում ԿԲ պահուստային ֆոնդից մոտ 100 միլիոն դոլար է ներդրվել շուկա: Տարադրամի փոխանակման կետերին զանգում ու սպառնում են, եթե փոխարժեքը 310 դրամից բարձրանա, ապա իրենցով կզբաղվի 6-րդ վարչությունը»: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Հայաստանի կառավարությունը բոլորովին այլ բան է ներկայացնում, մինչդեռ այդ մեթոդները բացարձակապես չեն համընկնում լողացող կուրսի մասին իրողություններին»: Ըստ Բագրատ Ասատրյանի` կենտրոնական բանկի նման միջամտությունը փոխարժեքի կարգավորման գործին հակասում է տնտեսության շահերին: «Նման քայլերը բխում են 2-3 հոգու շահերից»:
Ըստ Ասատրյանի` «ճգնաժամի տարիներին կուտակված գոլորշին ինչ որ տեղից պետք է դուրս գար ու փոխարժեքը հենց այն տեղն էր, որտեղից տնտեսության մեջ կուտակված բեռը դուրս է գալիս»: