16/12/2008 17:32
Ամուսնալուծությունը Մադոննայի համար թանկ արժեցավ
Ամուսնալուծությունից հետո ամերիկյան պոպ-աստղ Մադոննան նախկին ամուսնուն` հայտնի կինոռեժիսոր Գայ Ռիչիին վճարել է 50-60 մլն ֆունտ ստերլինգ գումար: Այս մասին հայտնում է «ՍՄԻ» բրիտանական գործակալությունը` հղում անելով ԱՄՆ-ում Մադոննայի ներկայացուցիչ Լիզ Ռոզենբերգի տեղեկատվության վրա:
Ինչպես հայտնել է Ռոզեմբերգը, տրված գումարը ներառում է նաև զույգի` անգլիական Ուիլտշիր դքսության «Էշկոմբ-հաուս» կալվածքի կարողության արժեքը: Նա նաև նշել է, որ հնարավոր է, որ սա ամուսնալուծության ժամանակ ամուսիններից որևէ մեկի կողմից երբևէ վճարված ամենախոշոր գումարն է:
Մադոննայի ներկայացուցչի խոսքերի համաձայն` ամուսնալուծության ֆինանսական մասի գործընթացն ավարտված է, և այս պահին որոշվում է երեխաների խնամապահության հարցը: