19/12/2008 13:55
Շախմատային լուրեր Չինաստանից մինչև Արաբական Էմիրություններ
Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվում է գրոսմայստերների շախմատի մրցաշարը: Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը ներկայիս պահին ուժերը չափում է հայազգի, բայց Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանի հետ:
Պետեր Սվիդլերը հանդիպում է չինացի Բու Յանցզիի հետ, իսկ Վեսելին Տոպալովը ուժերը չափում է Վասիլի Իվանչուկի հետ:
Իսկ Էլիստայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան-պրի» շախմատի մրցաշարում հինգերորդ անգամ ոչ ոքի է խաղացել հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը:
Այս տուրում նա հանդիպել է ուկրաինացի Պավել Էլյանովին և խաղն ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Այսօր մրցաշարի հանգսյան օրերից է, իսկ վաղը հայազգի գրոսմայստերը ուժերը կչափի ռուսաստանցի Եվգենի Ալեքսեեվի (Evgeny Alexeev) հետ:
Քնարիկ Մուրադյանն էլ (Լիբանան) երկուսուկես միավորով գլխավորում է Միացյալ Արաբական Էմիրությունների կանանց առաջնության մրցաշարային աղյուսակը: