22/12/2008 11:44
Լևոն Արոնյանը 2-րդ հորիզոնականում է
Ավարտվեց գրոսմայստերների շախմատի սուպերմրցաշարը, որն անցկացվում էր Չինաստանի Նանջինգ քաղաքում:
Ըստ մրցաշարի արդյունքների` Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Հայ շախմատիստը 1, 5 միավորով առաջին հորիզոնականը զիջել է բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Տոպալովին, որը վաստակել է 7 միավոր:
Երրորդ տեղը զբաղեցրել է Բու Քսիանջին (5 միավոր), չորրորդը` Պետեր Սվիդլերը (4, 5 միավոր): Աղյուսակը շարունակում են Սերգեյ Մովսիսյանը և Վասիլի Իվանչուկը` 4-ական միավորով: