22/12/2008 14:37
Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել չին Վանգ Յուի հետ
Էլիստայում ՖԻԴԵ-ի «Գրան-պրի» մրցաշարի 7-րդ տուրում հայազգի գրոյսմայստեր Վլադիմիր Հակոբյանը կրկին ոչ-ոքի է խաղացել չին Վանգ Յուի հետ մրցավեճում:
14 մասնակիցների շարքում այս արդյունքով Հակոբյանը մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում է:
7-րդ տուրում Ռուստամ Քասիմջանովի հետ ոչ ոքի է խաղացել նաև Պետեր Լեկոն:
Նշենք, որ մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից հետո 4.5-ական միավորով գլխավորում են Ադրբեջանը ներկայացնող Վուգար Գաշիմովը և ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը: 4-ական միավոր են վաստակել նաև ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն և ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը: