25/12/2008 13:28
«Բջնի»-ի ՓԲԸ-ի գույքի աճուրդը կասեցվել է
Դատական ակտերի հարկադիր ծառայությունը Հյուսիսային քաղաքացիական դատարանից պաշտոնական գրություն է ստացել այն մասին, որ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի պարտատերերից «Սատուրն Շինմոնտաժ» ՍՊԸ-ն սնանկության հայցով դիմել է իրենց:
Դրանից հետո դեկտեմբերի 23-ին, ինչպես տեղեկացրեց ԴԱՀԿԾ մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը, «Բջնի»-ի գույքի համար նախապես հայտարարված աճուրդը կասեցվել է:
Հիշեցնենք, որ աճուրդը հայտարարված է եղել դեկտեմբերի 19-ին:
Ըստ Ռուբեն Գրդզելյանի, այդ ժամանակահատվածում աճուրդի հանված գույքը գնելու համար դիմում-հայտ կամ առաջարկ չի ներկայացվել:
Եթե, այնուամենայնիվ, Հյուսիսային քաղաքացիական դատարանը չճանաչի ընկերության սնանկությունը, ապա ԴԱՀԿ ծառայությունը կվերսկսի աճուրդը: