25/12/2008 18:21
12-րդ հորիզոնականում գտնվող հայ շախմատիստն ունի 3.5 միավոր
Վլադիմիր Հակոբյանը ՖԻԴԵ-ի «Գրան-պրի» մրցաշարի աղյուսակի 12-րդ հորիզոնականում է: Մրացաշարի 9-րդ տուրում հայազգի գրոսմայստերը հանդիպել է Ալեքսանդր Գրիշչուկի հետ և խաղացել ոչ ոքի:
Հայ շախմատիստը մրցաշարի 10-րդ տուրում ուժերը կչափի բուլղարացի Իվան Չեպարինովի հետ:
Տեղեկացնենք, որ Վ. Հակոբյանը դեռ ունի 3.5 միավոր: Մրցաշարի աղյուսակն այս պահին գլխավորում է ադրբեջանցի Վուգար Գաշիմովը, ով ունի վեց միավոր: