26/12/2008 12:40
Վլադիմիր Հակոբյանը պարտվել է Իվան Չեպարինովին
ՖԻԴԵ-ի «Գրան-պրի» մրցաշարի 10-րդ տուրում հայազգի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը պարտվել է Բուլղարիան ներկայացնող Իվան Չեպարինովին:
59-րդ քայլում (59-Rxe8) սևերով հանդես եկող Հակոբյանը անձնատուր է եղել և կրկին ոչ մի միավոր չի գրանցել:
Նշենք, որ 3.5 միավորորով նա մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում է:
Դմիտրի Յակովենկո - Էրնեստո Ինկարիեվ պայքարն ավարտվել է Յակովենկոյի հաղթանակով, որից հետո նա 6.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: