26/12/2008 13:29
ՎԶԵԲ-ը վարկ է տրամադրում ՎՏԲ-Հայաստան բանկին
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը տրամադրում է 10 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով վարկ երեք տրանշներով, որպեսզի հնարավորություն տա «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին վարկեր առաջարկելու միկրո և փոքր ձեռնարկություններին (ՄՓՁ-եր) ամբողջ երկրում: Այս մասին հայտնում են «ՎՏԲ-Հայաստան» բանկ-ից:
Ըստ ներկայացման, ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանի վարկունակ ՄՓՁ-երին ունենալու ֆինանսավորման միջնաժամկետ հուսալի աղբյուրներից օգտվելու հնարավորություն: Ծրագիրն իրականացվում է Armenia Multi-Bank Framework Facility II շրջանակներում: Վարկը կուղեկցվի Հայաստանի Միկրովարկավորման ծրագրի շրջանակներում տեխնիկական օժանդակությամբ (նշված ծրագիրը հաստատությունների զարգացման ու հզորացման տեխնիկական համագործակցության ծրագիր է, որը մշակված է գործընկեր բանկերի ՄՓՁ վարկավորման գործունեությունը հեշտացնելու և դրան օգնելու նպատակով): Տեխնիկական համագործակցության միջոցները տրամադրվել են ՎԶԵԲ-ի` վաղ անցումային երկրների Բազմադոնոր հիմնադրամի և Բաժնետերերի հատուկ հիմնադրամի կողմից:
«ՎՏԲ-Հայաստան» բանկը, որը ընդհանուր ակտիվների մեծությամբ զբաղեցնում է է չորրորդ տեղը, կարևոր դերակատար է հայաստանյան բանկային համակարգում և ունի մասնաճյուղերի ամենալայն ցանցը երկրում: Սպասվում է, որ բանկը իր 78 մասնաճյուղերով և ցածր եկամուտներով խմբերի համար նոր ծառայություններով կբերի իր ներդրումը Հայաստանի ՄՓՁ հատվածի զարգացմանը, ներառյալ գյուղական շրջաններում:
«Միկրո և փոքր ձեռնարկությունները զարգացող տնտեսության կմախքն են: Երկրում առկա է ՄՓՁ ֆինանսավորման զգալի չբավարարված պահանջարկե,- նշում է Չիկակո Կունոն` ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի խմբի տնօրենը: «Այս ծրագիրը ստանում է հատուկ կարևորություն իրացվելիության համաշխարհային սահմանափակումների ներկայիս միջավայրում, և ՎՏԲ-Հայաստան բանկի տարածքային լայն ներկայությամբ մենք ցանկանում ենք մեծացնել երկրի գյուղական շրջանների, միկրո և փոքր ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիությունըե,- ավելացնում է Կունոն:
ՎԶԵԲ-ը ստանձնել է հանձնառություն աջակցելու իր գործունեության երկրներում ՄՓՁ հատվածի զարգացմանը: ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի խումբը ղեկավարում է ՄՓՁ ֆինանսավորման երկարաժամկետ ծրագրեր 15 երկրներում և ձեռք է բերել նշանակալի փորձ ՄՓՁ վարկավորման գործառնություններ զարգացնելու ուղղությամբ: Միկրո և փոքր ընկերությունների խթանումը Բանկի բարձր գերայակություններից մեկն է Հայաստանում և իհարկե ամբողջ տարածաշրջանում, որտեղ այն գործում է:
ՎԶԵԲ-ը Հայաստանում ամենամեծ ներդրողն է` ներդրած լինելով 202 միլիոն եվրո տնտեսության բոլոր հիմնական հատվածների 52 ծրագրերում: Հայաստանում իրականացվող ծրագիրը Վաղ անցումային երկրների նախաձեռնության մասն է, որը մեկնարկել է 2004թ. ապրիլին և կիրառում է ֆինանսավորման արդյունավետ կազմակերպված մոտեցում` ներգրավելու ավելի շատ ներդրումներ և քաջալերելու տնտեսական բարեփոխումները:
Ինչպես տեղեկացնում են, 61 երկրների և երկու միջկառավարական հաստատությունների պատկանող ՎԶԵԲ-ը նպատակ ունի սատարել կենտրոնական պլանավորմամբ տնտեսություններից անցումը շուկայական տնտեսությունների կենտրոնական ու արևելյան Եվրոպայում և կենտրոնական Ասիայում: