08/01/2009 18:55
Արոնյանը հանդես կգա «Corus-Chess 2009»-ում
Հունվարի 16-ից փետրվարի 1-ը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում տեղի է ունենալու «Corus-Chess 2009» շախմատի 71-րդ միջազգային մրցաշարը: Այս մրցաշարին կմասնակցի Հայաստանցի գրոսմայստեր, Շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալակիր Լևոն Արոնյանը, ով այս հեղինակավոր մրցաշարի գործող չեմպիոնն է:
Մրցաշարին կմասնակցեն նաև ռուսաստանցի Մորոզևիչը, Ուկրաինան ներկայացնող Իվանչուկն ու Կարջակինը,Նորվեգացի Կարսլենը, Անգլիացի Ադամսը և Corus 2008 «Բ» խմբի հաղթող, Եվրոպայի ներկայիս փոխչեմպիոն Սլովակիան ներկայացնող հայազգի Սերգեյ Մովսիսյանը: