08/01/2009 15:12
Վարչապետը խոստանում է արմատական բարեփոխումներ
«2009 թվականը լինելու է արմատական բարեփոխումների տարի: Առաջին հերթին բարեփոխումները վերաբերելու են հարկային և մաքսային վարչարարությանը»,- այս մասին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելուց առաջ:
Վարչապետի խոսքերով, հարկային և մաքսային վարչարարության ոլորտում առաջնային խնդիրը լինելու է խոշոր բիզնեսը, որը պետք է աշխատի թափանցիկ և հսկողության ներքո:
«Առաջին հերթին մենք ուշադրություն ենք դարձնելու խոշոր բիզնեսին, քանի որ մեր պետությանը դեռևս չի հաջողվում խոշոր բիզնեսին բերել հարկային դաշտ և ապահովել հավասար մրցակցային պայմաններ»,- ասաց նա:
Վարչապետը նաև նկատեց, որ Հայաստանի բնակչությունը, ձեռնարկատերերը կառավարության հետ մեծ հույսեր են կապում և վերջինը պարտավոր է արդարացնել դրանք: