13/01/2009 12:07
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիային շնորհվեց «Արդար խաղի» մրցանակ
Երեկ Ցյուրիխում տեղի ունեցած ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային շնորհեց «Արդար խաղի» մրցանակ` ֆուտբոլի միջոցով խաղաղության ամրապնդման համար:
Հայաստանից մրցանակն ստանալու համար այնտեղ էր մեկնել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ելույթ ունենալով մրցանակաբաշխության ժամանակ` Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ֆուտբոլը մերձեցրել է երկու երկրներին, որոնք վաղուց ի վեր հարաբերություններ չեն ունեցել:
«Արդար խաղի» մրցանակը ստացավ նաև Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ 2008-ի սեպտեմբերի 6-ին Երևանում կայացել է Հայաստան-Թուրքիա խաղը, որը դիտելու համար Հայաստան է ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը:
Նշենք, որ լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիստիանու Ռոնալդուն, որին մրցանակը հանձնեց աշխարհահռչակ բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն: Առաջինը` Լուիշ Ֆիգուներ, որը երկու անգամ է արժանացել այս մրցանակին: