14/01/2009 15:41
Բասկետբոլի պատանեկան հավաքականը հաղթել է
Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը 70:59 հաշվով առավելության է հասել Վրաստանի պատանեկան հավաքականի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Հանդիպումը անցել է հավասար պայքարում: Խաղասկզբում առավելությունը հայ պատանիների կողմն է եղել, սակայն վրացիները աստիճանաբար հավասարեցրել են խաղի հաշիվը և ստացել առավելություն:
Խաղի ընթացքում եղել է մի պահ, երբ վրացիները հաշվի մեջ առջևում են եղել 10 միավորի տարբերությամբ: Սակայն Նարեկ Ղուկասյանի սաները պայքարելով մինչև վերջ կարողացել են հաղթել նույնիսկ 11 միավորի տարբերությամբ:
Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում 23 միավոր վաստակել է Գոռ Փլավչյանը: