14/01/2009 16:18
Գողություն նկարիչների միությունում
Հունվարի 13-ին, ժամը 14. 55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հայաստանի նկարիչների միության նկարադարանից գողություն է կատարվել:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 9-12-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով, նշված նկարադարանից գողացել են տարբեր հեղինակների 7 նկարներ:
Կատարվում է նախաքննություն: