15/01/2009 14:32
Տեղի կունենան չորրորդ փուլի հանդիպումները
Հայաստանի շախմատի 69-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի երրորդ տուրի արդյունքներից հետո մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում են Արման Փաշիկյանն ու Արթուր Չիբուխչյանը:
Երրորդ տուրում ոչ ոքի են խաղացել Արտաշես Մինասյան - Աշոտ Անաստասյան, Զավեն Անդրիասյան - Հրանտ Մելքումյան, Լևոն Բաբուջյան - Տիգրան Քոթանջյան, Արթուր Չիբուխչյան - Արա Մինասյան, Էլինա Դանիելյան - Տիգրան Նալբանդյան զույգերը:
Մրացակցի նկատմամբ առավելության են հասել միայն Արման Փաշիկյանը և Ավետիք Գրիգորյանը:
Այսօր տեղի կունենա շախմատի 69-րդ առաջնության չորրորդ փուլի հանդիպումները: Միմյանց կհանդիպեն Աշոտ Անաստասյան - Տիգրան Նալբանդյան, Արա Մինասյան - Էլինա Դանիելյան, Տիգրան Քոթանջյան - Արթուր Չիբուխչյան, Հրանտ Մելքումյան - Լևոն Բաբուջյան, Արման Փաշիկյան - Զավեն Անդրիասյան, Տիգրան Լ Պետրոսյան - Սամվել Տեր-Սահակյան և Արտաշես Մինասյան - Ավետիք Գրիգորյան զույգերը: