16/01/2009 15:27
Դատը հետաձգվել է
Այսօր «7-ի» գործով դատավարությունը հերթական անգամ սկսվել ու արագ ավարտվել է, քանի որ 7 մեղադրյալները կրկին դատավորի ներս մտնելիս ոտքի չեն կանգնել, որից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատը հետաձգել է մինչև հունվարի 30-ը:
Միջադեպ է եղել դատարանի շենքի դիմաց, որտեղ հավաքված են ընդդիմության ներկայացուցիչներն ու 7 ամբաստանյալների մտերիմներն ու հարազատները: Ինչպես հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Արման Մուսինյանը, ամեն անգամվա նման դատարանի մոտ հավաքված ժողովուրդը ցանկացել է երթով շարժվել դիպի դատախազության շենք, բողոքի ակցիա անցկացնելու, սակայն դա նրանց թույլ չեն տվել ոստիկանները: