16/01/2009 12:12
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Արման Փաշիկյանը
Հայաստանի շախմատի 69-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի չորրորդ տուրի արդյունքներից հետո, լրացուցիչ միավորներով մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է Արման Փաշիկյանը:
Երեքական միավոր են վաստակել նաև Աշոտ Անաստասյանը, Տիգրան Քոթանջյանը և Ավետիք Գրիգորյանը:
Չորրորդ տուրում ոչ ոքի են խաղացել միայն Արման Փաշիկյան- Զավեն Անդրիասյան զույգը: Աշոտ Անաստասյանը առավելության է հասել Տիգրան Նալբանդյանի, Էլինա Դանիելյանը` Արա Մինասյանի, Տիգրան Քոթանջյանը` Արթուր Չիբուխչյանի, Լևոն Բաբուջյանը` Հրանտ Մելքումյանի, Տիգրան Լ Պետրոսյանը` Սամվել Տեր-Սահակյանի և Ավետիք Գրիգորյանը` Արտաշես Մինասյանի նկատմամբ:
Այսօր` հինգերորդ տուրում միմյանց կհանդիպեն Աշոտ Անաստասյան- Ավետիք Գրիգորյան, Սամվել Տեր-Սահակյան-Արտաշես Մինասյան, Զավեն Անդրիասյան-Տիգրան Լ.Պետրոսյան, Լևոն Բաբուջյան- Արման Փաշիկյան, Արթուր Չիբուխչյան- Հրանտ Մելքումյան, Էլինա Դանիելյան-Տիգրան Քոթանջյան և Տիգրան Նալբանդյան- Արա Մինասյան զույգերը: