16/01/2009 11:07
Ծաղկաձորում կմեկնարկի լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար
Առաջին անգամ այսօր Ծաղկաձորում կմեկնարկի լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարը, որը կտևի հինգ օր:
Մրցաշարին կմասնակցեն շուրջ 11 պետություններից ժամանած 28 մարզիկներ: Հունվարի 17-18-ը` հատուկ ոլորավայրէջքում, իսկ 19-20-ը` հսկա ոլորավայրէջքում:
Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը 16:00–ին Ծաղկաձորի լեռնադահուկային սահուղում, իսկ փակումը` հունվարի 20-ին ժամը 18:00-ին: Մրցաշարն ունի իր հատուկ մրցանակային հիմնադրամը:
Մրցաշարի գլխավոր հովանավորն է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերությունը Դահուկային սպորտի Ֆեդերացիային հատկացրել է 60 միլիոն դրամ: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից: