19/01/2009 13:13
Արոնյանը ուժերը կչափի Դանիել Սթելվագենի հետ
Հոլանդիայի Վեյկ- ան -Զե քաղաքում մեկնարկած «Corus chess 2009» շախմատի գերառաջնության երկու հանդիպումներից հետո հայաստանցի գրոսմայստեր, Շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալակիր Լևոն Արոնյանը իր ակտիվում դեռ ունի մեկ միավոր:
Առաջին հանդիպումը Արոնյանը անցկացրել է չինացի Վանգ Յու-ի հետ և պայքարն ավարտել է ոչ ոքի արդյունքով: Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցն է եղել ադրբեջանցի Ռաջաբովը և կրկին խաղն ունեցել է խաղաղ ելք:
Այս մրցաշարին մասնակցող հայազգի, բայց Սլովակիան ներկայցնող Սերգեյ Մովսիսյանը, Սերգեյ Կարջակինը և Յան Սմեթսը իրենց անվան դիմաց ունեն 1.5 միավոր և բաժանում են 1-ից երրորդ տեղերը:
Նշենք, որ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը առաջնության գործող չեմպիոնն է հանդիսանում: Արոնյանը 2008-ին հաղթեց առաջնությունը` իր ակտիվում գրանցելով ընդամենը մեկ պարտություն:
Ավելացնենք, որ երրորդ տուրի այսօրվա կայանալիք հանդիպմանը Արոնյանը ուժերը կչափի Հոլանդացի Դանիել Սթելվագենի հետ: