19/01/2009 13:07
Մրցաշարի առաջատարը Տիգրան Քոթանջյանն է
Հայաստանի շախմատի 69-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի կայացած խաղերի արդյունքներից հետո 5.5 միավորով առաջատարը Տիգրան Քոթանջյանն է:
Նշենք, որ 7-րդ տուրում ոչ ոքի են խաղացել Զավեն Անդրիասյան-Ավետիք Գրիգորյան, Լևոն Բաբուջյան- Արտաշես Մաինասյան,Արթուր Չիբուխչյան- Տիգրան Լ. Պետրոսյա և Արա Մինասյան- Տիգրան Քոթանջյան զույգերը:
Էլինա Դանիելյանը առավելության է հասել Արման Փաշիկյանի, իսկ Հրանտ Մելքումյանը` Տիգրան Նալբանդյանի նկատմամբ:
Ավելացնենք նաև, որ Հայաստանի շախմատի կանանց 64-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի երրոդ տուրի հանդիպումից հետո մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է Աննա Հայրապետյանը: Այսօր կկայանան 4-րդ տուրի հանդիպումները: