20/01/2009 15:25
Կրկին ոչ ոքի
Հոլանդիայի Վեյկ-ան-Զե քաղաքում մեկնարկած «Corus chess 2009» շախմատի գերառաջնության երրորդ հանդիպմանը Հայաստանցի գրոսմայստեր, Շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալակիր Լևոն Արոնյանը հոլանդացի Դանիել Սթելվագենի հետ պայքարն ավարտել է ոչ ոքի արդյունքով: Այս պահին Արոնյանն ունի 1.5 միավոր:
Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, Սերգեյ Կարջակինը, Յան Սմեթսը, Թեմուր Ռաջապովը և Գատա Կամսկին ունեն 2-ական միավոր:
Նշենք, որ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը առաջնության գործող չեմպիոնն է:
Ավելացնենք, որ չորրորդ տուրի այսօր կայանալիք հանդիպմանը Արոնյանը ուժերը կչափի Մագնուս Կարլսենի հետ: