20/01/2009 13:10
Vivacell-ից օգտվում է 2 մլն 20 հազար հայաստանցի
Նախորդ տարվա դրությամբ Հայաստանում Vivacell-MTS-ի բաժանորդների թիվը հասել է 2 մլն 20 հազարի: 2007-ին դրանց թիվը կազմել է 1 մլն 380 հազար: Այս մասին տեղեկացնում են ընկերության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի բջջային կապի մյուս օպերատորը` Beeline-ը, նախորդ տարվա երրորդ եռամսյակի վերջի դրությամբ գրանցել է իր կապի 622 հազար բաժանորդ:
Նշենք, որ Հայաստանի բնակչության պաշտոնական թիվը 2007 թ.-ի դրությամբ կազմել է 3 մլն 230 հազար մարդ: 2008 թ.-ի արդյունքները դեռ չեն ամփոփվել:
Հիշեցնենք, որ 2010-ից Հայաստանի բջջային կապի շուկայում կգործի երրորդ օպերատորը` FTA-Telecom-ը: