21/01/2009 15:24
Արոնյանը ունի 2 միավոր
Հոլանդիայի Վեյկ- ան -Զե քաղաքում մեկնարկած «Corus chess 2009» շախմատի գերառաջնության չորրորդ հանդիպմանը Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ավարտել է Մագնուս Կարլսենի հետ պայքարը `ոչ ոքի արդյունքով: Այս պահին Արոնյանն իր ակտիվում ունի 2 միավոր:
Նշենք, որ 4-րդ տուրի բոլոր հանդիպումներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով:
Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, Սերգեյ Կարջակինը, Յան Սմեթսը, Թեմուր Ռաջաբովը և Գատա Կամսկին ունեն 2.5 միավոր և կիսում են առաջինից հինգերորդ տեղերը:
5-րդ տուրի այսօրվա կայանալիք հանդիպմանը Արոնյանը ուժերը կչափի Սերգեյ Մովսիսյանի հետ: