21/01/2009 14:20
Առաջատարը շարունակում է մնալ Տիգրան Քոթանջյանը
Հայաստանի շախմատի 69-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 8-րդ տուրում կայացած խաղերի արդյունքներից հետո 6 միավորով առաջատարը շարունակում է մնալ Տիգրան Քոթանջյանը:
8-րդ տուրում ոչ ոքի են խաղացել Աշոտ Անաստասյան- Տիգրան Քոթանջյան, Արթուր Չիբուխչյան -Արտաշես Մինասյան և Սամվել Տեր-Սահակյան- Զավեն Անդրիասյան զույգերը: Մրցակցի նկատմամաբ առավելության են հասել Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Լևոն Բաբուջյանը:
Հայաստանի կանանց շախմատի 64-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումից հետո մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորում է Լիլիթ Գալոյանը: Նախկին առաջատար Աննա Հայրապետյանը իր ակտիվում ունի 4 միավոր: