22/01/2009 14:53
Տիգրան Քոթանջյանը շարունակում է մնալ մրցաշարի առաջատարը
Հայաստանի շախմատի 69-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 9-րդ տուրում կայացած հանդիպումներից հետո Տիգրան Քոթանջյանը շարունակում է մնալ առաջատարը: Քոթանջյանն ունի 7 միավոր:
9-րդ տուրում ոչ ոքի են խաղացել Աշոտ Անաստասյան-Զավեն Անդրիասյան, Ավետիք Գրիգորյան-Արթուր Չիբուխչյան զույգերը:
Մրցակցի նկատմամբ առավելության են հասել Լևոն Բաբուջյանը, Էլինա Դանիելայնը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը և Տիգրան Քոթանջյանը:
Հայաստանի կանանց շախմատի 64-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորում է Լիլիթ Գալոյանը: Նախկին առաջատար Աննա Հայրապետյանը իր ակտիվում ունի 4 միավոր:
Այսօր կկայանա 69-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 10-րդ տուրը և կանանց շախմատի 64-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 6-րդ տուրը: