23/01/2009 14:05
Արոնյանը հաղթանակ գրանցեց
Հոլանդիայի Վեյկ-ան-Զե քաղաքում մեկնարկած «Corus chess 2009» շախմատի գերառաջնության հինգերորդ հանդիպմանը Հայաստանցի գրոսմայստեր, Շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալակիր Լևոն Արոնյանը Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանի հետ պայքարն ավարտել է իր օգտին:
Այս պահին Արոնյանն իր ակտիվում ունի 3 միավոր և մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է:
Մրցաշարային աղյուսակը 3.5 միավորով գլխավորում է Սերգեյ Կարջակինը: Բացի Արոնյանից, երեքական միավոր ունեն նաև Յան Սմեթսը, Պերես Դոմինգեսը և Գատա Կամսկին:
6-րդ տուրի այսօրվա կայանալիք հանդիպմանը Արոնյանը ուժերը կչափի Վասիլի Իվանչուկի հետ: