23/01/2009 13:34
Վրաստանում երկու հայ է ձերբակալվել
Վրաստանում երկու հայ է ձերբակալվել` լրտեսություն անելու կասկածանքով: Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Ախալցիխե քաղաքի բնակիչներ Գրիգորի Մինասյանը և Սարգիս Հակոբջանյանը ձերբակալվել են հունվարի 22-ին:
Հետախուզության վարչությունը հարուցել է քրեական գործ` ապօրինի զինված խմբավորումներ ձևավորելու և լրտեսություն կատարելու համար: Գործի շրջանակում հարցաքննվելու են հայազգի կասկածյալները: