23/01/2009 13:45
Տիգրան Քոթանջյանը պարտվել է, բայց մնում է առաջատար
Հայաստանի շախմատի 69-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 10-րդ տուրում կայացած հանդիպումներից հետո Տիգրան Քոթանջյանը չնայած պարտվել է, սակայն շարունակում է մնալ մրցաշարի առաջատարը`ունենալով 7 միավոր:
Արթուր Չիբուխչյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են խաղացել:
Մրցակցի նկատմամբ առավելության են հասել Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, Ավետիք Գրիգորյանը և Զավեն Անդրիասյանը:
Հայաստանի կանանց շախմատի 64-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 6-րդ տուրի հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով գլխավորում է Լիլիթ Գալոյանը: 4.5 ական միավոր ունեն Աննա Հայրապետյանը և Սիրանուշ Անդրիասյանը:
Նշենք, որ 69-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 11-րդ տուրը և 64-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 7-րդ տուրը կկայանան այսօր: